Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քննադատությունից այն կողմ գործը չի անցել

Քննադատությունից այն կողմ գործը չի անցել
11.09.2012 | 16:47

Թեև միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հերոսացնելու համար, այնուհանդերձ, Ադրբեջանի վեջն էլ չէ։ Համենայն դեպս, նա այդպիսի պահվածք է դրսևորում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը համոզված է, թե քննադատությունից այն կողմ միջազգային հանրությունը չի գնա։ Ամեն դեպքում այս պահին, սեպտեմբերի 11-ի դրությամբ, դեռևս որևէ երկիր որևէ պատժամիջոց Ադրբեջանի նկատմամբ չի կիրառել։ Այսինքն, գործը քննադատությունից այն կողմ դեռևս չի անցել։ Ստեղծված իրավիճակում մնում է հուսալ, որ Հայաստանը կկարողանա միջազգային հանրության այդ քննադատական տեսանկյունն ուղղորդել Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության քննադատությունն ինչպե՞ս կազդի այդ գործընթացի վրա։ «Հասցեագրված քննադատությունը կարող է համապատասխան մթնոլորտ ձևավորել բանակցային գործընթացում։ Միջազգային հանրության միահամուռ դիրքորոշումը շատ ողջունելի է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ